Սցենարիստ
Ջոնաթան Նոլան
Jonathan Nolan
1
Ֆիլմ Haykino-ում
1976
Ծնվել է
28
Աշխատանքներ (TMDB)
Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Կենսագրություն
Ջոնաթան Նոլանը (ծնվել է 1976 թ. հունիսի 6-ին) բրիտանա-ամերիկացի սցենարիստ, հեռուստապրոդյուսեր, ռեժիսոր և հեղինակ է։ Նա «Սի-Բի-Էս» հեռուստաընկերության «Փերսոն օֆ Ինթրեսթ» (2011–2016) գիտաֆանտաստիկ սերիալի ստեղծողն է և «Էյչ-Բի-Օ»-ի «Ուեսթվորլդ» (2016–այժմ) գիտաֆանտաստիկ վեսթերն սերիալի համաստեղծողը։
Նոլանը մի քանի ֆիլմերում համագործակցել է իր եղբոր՝ ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի հետ, որը Ջոնաթանի «Մեմենտո Մորի» պատմվածքը վերածել է նեո-նուար թրիլլեր «Մեմենտո» (2000) ֆիլմի։ Եղբայրները միասին գրել են «Պրեստիժ» (2006) խորհրդավոր թրիլլերի սցենարը, սուպերհերոսական «Մութ ասպետը» (2008) և «Մութ ասպետը. Վերելքը» (2012) ֆիլմերը, ինչպես նաև «Ինտերստելար» (2014) գիտաֆանտաստիկ ֆիլմը։
Կարդալ ամբողջությամբ ↓

Նոլանը «Մեմենտոյի» համար առաջադրվել է «Օսկար» լավագույն օրիգինալ սցենարի համար, իսկ «Ուեսթվորլդի» համար՝ «Էմմի» մրցանակի՝ դրամատիկական սերիալի լավագույն սցենարի և լավագույն ռեժիսուրայի անվանակարգերում, ի թիվս այլ մրցանակների։
Հայտնի ֆիլմեր
1 ֆիլմ