

Սցենարիստ
Քրիստոֆեր Մակքուորի
Christopher McQuarrie
Կենսագրություն
Քրիստոֆեր ՄաքՔուորին (ծնվել է 1968 թվականի հոկտեմբերի 25-ին) ամերիկացի սցենարիստ, կինոռեժիսոր և պրոդյուսեր է։ «Սովորական կասկածյալները» (The Usual Suspects, 1995) նեոնուար առեղծվածային ֆիլմի սցենարի համար արժանացել է BAFTA-ի, «Independent Spirit»-ի և «Օսկար»-ի՝ լավագույն օրիգինալ սցենարի համար։ Որպես ռեժիսոր առաջնաելույթ է ունեցել «The Way of the Gun» (2000) քրեական թրիլլերով։
ՄաքՔուորին հաճախ է համագործակցում Թոմ Քրուզի հետ. նա գրել և բեմադրել է «Ջեք Ռիչեր» (2012) մարտաֆիլմը, ինչպես նաև «Անհնարին առաքելություն» շարքի չորս ֆիլմ՝ «Rogue Nation» (2015), «Fallout» (2018), «Dead Reckoning» (2023) և «The Final Reckoning» (2025)։ Մասնակցել է նաև Քրուզի «Վալկիրիա» (2008), «Edge of Tomorrow» (2014), «Ջեք Ռիչեր։ Երբեք մի՛ վերադարձիր» (2016), «Մումիա» (2017) և «Թոփ Գան։ Մավերիկ» (2022) ֆիլմերի սցենարի և/կամ պրոդյուսերական աշխատանքներին. վերջինս արժանացել է «Օսկար»-ի անվանակարգերի լավագույն ադապտացված սցենարի և լավագույն ֆիլմի համար։
Հայտնի ֆիլմեր
1 ֆիլմ
